Ադրբեջանը նոր մարտավարություն է որդեգրել․ Արծրուն Հովհաննիսյանը՝ ռազմաճակատում իրավիճակի մասին

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է․ «Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր Զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ։

Բավականին մեծ են Ադրբեջանի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից:

Այս պահին մարտերը շարունակվում են․ մի փոքր երեկոյան ժամերին ինտենսիվությունը նվազում է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել