Հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Արցախի սահմանի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ գործողություններ են սկսել, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությամբ, ծավալուն հրետակոծությունից հետո հակառակորդն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ կիրառելով զրահատեխնիկա, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ հյուսիսում հոկտեմբերի 13-ի մարտերն ամբողջ պատերազմի ամենաթեժ մարտերից են եղել։ Հայկական ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին՝ պատճառելով էական կորուստներ։
Մանրամասները՝ տեսանյութում