Վճռաբեկ դատարանի դատավորները և աշխատակազմը կազմակերպել և իրականացրել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթաց. ՎԴ

Վճռաբեկ դատարանը ևս միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին.

«Պարտադրված պատերազմի հետևանքով Արցախի տուժած քաղաքացիական բնակչությանը և Պաշտպանության բանակին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները և աշխատակազմը կազմակերպել և իրականացրել են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման գործընթաց, մասնավորապես՝ ոչ պարենային ապրանքների, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի հավաքագրում, փաթեթավորում, տեսակավորում և տեղափոխում, ինչպես նաև մասնակցություն են ունեցել արյունատվության գործընթացին:

Ի լրումն մարդասիրական աջակցությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը ևս մասնակցել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին:
Կոչ ենք անում միանալ համահայկական շարժմանը և կատարել Ձեր նվիրատվությունը՝
www.himnadram.org

Շնորհակալ ենք մեր Պաշտպանության բանակին, հերոս զինվորներին և աշխարհասփյուռ հայությանը՝ հայրենիքն արժևորելու, սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը պաշտպանելու համար:
Փա´ռք մեր հերոսներին, փա´ռք Հայոց բանակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել