Թող մեր վերջին պատերազմը լինի, անձնակազմը տրամադրված է, որ Ադրբեջանը որպես պետություն այլևս չպիտի լինի․ զինվորները՝ առաջնագծից

Հայոց բանակի անձնակազմի ոգին բարձր է, զինվորների կատարած սխրանքներն ու գործողությունները ոչ ոք պատրաստ չէ թողնել հակառակորդի տրամադրության տակ։ Այս մասին զինծառայողները պատմում են Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութում։

«Մեր անձնակազմը, վստահաբար կարող եմ ասել, որ տրամադրված է մարտական։ Հատկապես հակառակորդին բազմաթիվ կորուստներ պատճառելուց հետո դուխները ավելի է բարձրացել, էնքան, որ պետք է մի հատ հրաման, որպեսզի անձնակազմն առաջ գնա։ Պատրաստ ենք գնալ առաջ, ոնց որ կոտորել ենք, ոնց որ ջախջախել ենք, ոնց որ հակառակորդը դիմել է փախուստի, նույն կարգով էլ անձնակազմը պատրաստ է պատճառել հակառակորդին բազմաթիվ կորուստներ», «Կազմը պատրաստ սպասում ենք «Առաջ» հրամանին։ Մեր հայ ժողովուրդը թող վստահ լինի՝ մենք որ ստեղ ենք, հաստատ հաղթելու նպատակով են ստեղ»,-ասում են զինծառայողներն առաջնագծից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել