Պատերազմ առանց դիմակների․ Աշոտ Մանուչարյանը մանրամասներ է ներկայացնում

Բոլորին զարմացրել է տարբեր երկրների պահվածքը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա․․․ Այժմ հանդիպել ենք իրականությանը, որը ոչ կապ չունի մարդկանց պատկերացումների հետ։ Այսօր աշխարհում չկան անկախ պետություններ։ Հայաստանն այսօր իր անկախության մակարդակով, որը վաստակել է մի քանի օրերի ընթացքում և բանակի հաղթանակներով, բերել են մի շատ ավելի կարևոր հաղթանակ․ երկիրն ունի ուրիշ բանակ, ուրիշ զինվոր, ուրիշ սպա ու ուրիշ ժողովուրդ։

Այս մասին «12-ի խորհուրդ» յութուբյան ալիքի էջում, «Բարի լույս» հարցազրույցների շարքում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական, պետական և հասարակական գործիչ, 1991-93 թվականների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու Աշոտ Մանուչարյանը։

Նրա խոսքով, այս պատերազմի տնօրինողը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն է։ «Նաթանյահուն, ոչ թե Իսրայելի վարչապետն է, դա նրա 10-րդ պաշտոնն է, ամենակարևորը նա վերակացուն է ֆինանսական համակարագի՝ մեծ Մերձավոր Արևելքի բոլոր գործառույթներում Եվ քանի մեծ Մերջավոր Արևելքում ծավալվում է հիմնական մարտը, որ այդտեղ պետք է քաոսային բռնությունների, սպանությունների իրավիճակը ստեղծվի և տարածվի աշխարհով մեկ, այդ ֆինասնական համակրգն ինքնապահպանման համար դիմում է այդ քայլերին։ Նաթանյահուն է այս ամենն իրականացնում։ Առաջին նրա զոհն Իսրայելն է, նա և իր նման մտածողները զավթել են այդ պետության ամբողջ տնօրինումը, և այսօր իսրայելի ժողովու՞րդն է որոշել որ տանկեր, ինքնաթիռներ է ուղարկելու, և ոչ միայն ինքն է ուղարկելու՝ այլ ապահովելու է բոլոր գորառույթներն ամոբղջ տարածքով մեկ․ Վրաստանը այս պատերազմի պայմաններում բաց է թողնում իր տարածքով ամբողջ տեխնիկան, որպեսզի դա գնա ու Ադրբեջանը կարողանա սպանել հայ երեծաներին և հայ զինվորին։ Այս հարցադրումը որևէ ժողովրդի՝ Իսրայելի, Վրաստանի համար անընդունելի է, բայց կան այդ վերակացուները, որոնք իրականացնում են այդ բանը, որոնց ենթակա են բոլոր պետությունները, որովհետև ամեն  մեկի մեջ դրված է արտաքին կառավարման համակարգը»,-նշում է Մանուչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել