ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը և կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները:
«Ես աջակցում եմ այս հրադադարին: Լավ է, որ այս առաջին քայլը կատարվեց: Լավ է, որ Ռուսաստանը օգնեց: Բայց շատ կարևոր է, որ սա այստեղ չվերջանա», – ասել է Գորբաչովը ՝ պատասխանելով կողմերի համաձայնագիրը մեկնաբանելու «ՏԱՍՍ»-ի խնդրանքին:
Ըստ նրա, անհրաժեշտ է համաձայնության գալ «այս շատ բարդ խնդրի» կարգավորման ուղիների շուրջ, «անհրաժեշտ է այն աստիճանաբար լուծել քայլ առ քայլ»: