Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պայմանավորվածություններին, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 9-ին Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների խորհրդակցություններից հետո։

Կողմերը շեշտել են համաձայնագրի պահպանման  խիստ անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել