Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է․ Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է․

«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ»։

Նախորդ գրառման մեջ Պողոսյանը նշել էր․ «Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել»։

Բացի այս, ադրբեջանական մի շարք լրատվականներ՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրել էին, թե Արցախի Հանրապետության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները ոչնչացվել են։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքեց տարածվող լուրը։ Վերջինիս խոսքերով, չնայած որոշակի խնդիրներին, զորամիավորումների միջև կապը շարունակում է անխափան աշխատել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել