Վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը

Երևանի պետական բժշկական համալսարանից հայտնում են․

«Խորը վշտով տեղեկացանք Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ հայցորդ Վահե Մելիքսեթյանի անժամանակ մահվան բոթի մասին: ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը զոհվել է մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ:

Վահե Մելիքսեթյանը Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ էր, շնորհալի գիտնական, փայլուն դեղագետ, լավ մարդ և դասախոս:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Վահե Մելիքսեթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել