Facebookը պաշտոնապես հայտնել է, որ հեռացրել է 589 անձնական հաշիվ, Instagram-ից՝ 7906 էջ և 447 անձնական հաշիվ, որոնք ցուցաբերել են «համակարգված ոչ պատշաճ վարքագիծ»: Այս ցանցը ծագել է Ադրբեջանում և հիմնականում կենտրոնացել է ներքին լսարանի վրա:
«Չնայած այս գործունեության հետևում կանգնած անձինք օգտագործում էին կեղծ հաշիվներ, որոնց մի մասն արդեն հայտնաբերել և արգելափակել են մեր ավտոմատացված համակարգերը՝ նրանք հիմնականում աշխատում էին իրական օգտատիրոջ տպավորություն ստեղծել, որպեսզի մեկնաբանությունների, լայքերի միջոցով արհեստականորեն ապահովեն իշխանամետ բովանդակությամբ հրապարակումների տարածումը: Ադրբեջանում այս ցանցի նպատակը միջազգային և տեղական ԶԼՄ-ների, հասարակական գործիչների, այդ թվում `Ադրբեջանի ընդդիմադիր և իշխող կուսակցության էջերի հրապարակումներում մեկնաբանություններ անելն էր, որպեսզի ի ցույց դրվի որոշ ուժերի նկատմամբ լայն քննադատությունը, և այլ ուժերի նկատմամբ լայն աջակցությունը: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այս մեկնաբանությունները տեղադրվել են Ադրբեջանում աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին:
Ցանցն աշխատել է հիմնականում ադրբեջաներեն, երբեմն՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Նրանց մեկնաբանություններում հաճախ շոշափվում էին տեղական և տարածաշրջանային նորություններն ու իրադարձությունները, քաղաքականությունը, կառավարության քաղաքականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումների ժամանակ Հայաստանի գործողությունները, Նախագահ Իլհամ Ալիևի և Նոր ադրբեջանական կուսակցության գովեստները, այն ընդդիմադիր կուսակցությունների քննադատությունը, որոնց ղեկավարները նման օգտատերերին մեղադրում են դավաճանության և Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մերժման մեջ:
Ցանցը բացահայտել ենք տարածաշրջանում կասկածելի/կեղծ գործունեության վերաբերյալ ներքին հետաքննության միջոցով: Մեր հետաքննության արդյունքում պարզվեց, որ վերը նկարագրված գործունեությունն իրականացրել է «Նոր ադրբեջանական կուսակցության երիտասարդական միությունը». Ստորև ներկայացվում են նրանց տվյալները.
• Ներկայացվածություն Facebook- ում ՝ 589 հաշիվ, Instagram– ում ՝ 7,906 Էջ և 447 հաշիվ:
• Հետևորդներ. Այս Facebook-յան էջերից մեկին կամ մի քանիսին հետևել է շուրջ 33,000 այլ հաշիվ, իսկ Instagram- ի այս հաշիվներից մեկին կամ մի քանիսին ՝ շուրջ 242,500 այլ հաշիվ:
• Գովազդ. Facebook- ի գովազդի վրա ծախսվել է շուրջ 6,600 ԱՄՆ դոլար, որը վճարվել է հիմնականում ԱՄՆ դոլարով»,-ասված է հայտարարության մեջ։