Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55087 դեպք, որոնցից.
- 45528-ն` առողջացած,
- 1010-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 6-ն են)
- 8246 -ն այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 303–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 319791 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 614 նոր դեպք և 216 առողջացած, կատարվել է 3312 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։