Շատերս ուզում ենք իմանալ՝ ի՞նչ խոսակցություն է գնում Պուտինի, Մակրոնի հետ․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, անցկացնում է հերթական նիստը։ Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նա նշեց, որ շատերին հետաքրքիր է, թե պատերազմական իրավիճակով պայմանավորված ի՞նչ խոսակցություններ են գնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Պատգամավորն առաջարկեց հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ժամին որ հարմար կլինի նրան, թեկուզ գիշերը 3-ին։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այդ մասին կտեղեկացվի վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել