Մենք պետք է վերջ տանք այս հակամարտությանը և տառապանքներին՝ Ադրբեջանի և նրանց թուրք հովանավորների վրա գործադրելով մեր ուժերի սահմաններում բոլոր հնարավոր ճնշումները․ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հոկտեմբերի 5-ին՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսել է Արցախում ընթացող պատերազմական գործողությունների մասին։ Նա հանդես է եկել ի նշան Հայաստանի հետ համերաշխության։

«Լոս Անջելեսը համերաշխ է Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ, քանի որ նրանք բախվում են Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումներին:

Ամերիկացի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչն է վտանգվում, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ քաղաքացիական բնակավայրերը դառնում են ադրբեջանական ռումբերի և հրետանու թիրախ, և այդ բոլորը Թուրքիայի օգնությամբ. Դա վտանգում է բոլորիս ազատությունները:

Ուրեմն մենք պետք է բարձրաձայնենք: Մենք պետք է վերջ տանք այս հակամարտությանը և տառապանքներին՝ Ադրբեջանի և նրանց թուրք հովանավորների վրա գործադրելով մեր ուժերի սահմաններում եղած բոլոր հնարավոր ճնշումները, որ կարող ենք, և պետք է ապահովենք, որ ԱՄՆ-ն այլևս առիթ չտա Ադրբեջանին կամ Թուրքիային հավատալու, որ կարող են անպատժելիորեն այդպիսի բռնություններ գործել»,-նշել է Ադամ Շիֆը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել