Բիշքեկում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը

Ցուցարարները գրավել են Բիշքեկի խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում է նաև Ղրղըզստանի ղեկավարի վարչակազմը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ցուցարարները քարեր են նետում շենքը պաշտպանող ոստիկանության աշխատակիցների վրա: Դրան ի պատասխան ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատայինները օգտագործում են ռետինե փամփուշտներ և ձայնային նռնակներ: Առճակատումը խորհրդարանի շենքի մոտ շարունակվում է մեկ ժամից ավելի: Մինչդեռ, ինչպես «ՏԱՍՍ»-ին հայտնեցին հանրապետության նախագահի աշխատակազմի աղբյուրները, ներկայումս պետության ղեկավարի վարչակազմի շենքում և խորհրդարանում աշխատողներ կամ պատգամավորներ չկան:

Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Բիշքեկի կենտրոնական հրապարակում, որի հարևանությամբ տեղակայված են խորհրդարանի շենքը և նախագահի աշխատակազմը, սկսվեց այն կուսակցությունների ներկայացուցիչների հավաքը, որոնք քվեարկության արդյունքներից հետո չեն մտել օրենսդիր մարմին: Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրության արդյունքները: Նրանց խոսքով, երկրի իշխանությունները նախընտրական շրջանում ակտիվորեն օգտագործում էին վարչական ռեսուրսները և  կաշառում ընտրողներին: Այս կապակցությամբ 12 կուսակցությունների ղեկավարները դիմել են ԿԸՀ-ին ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար:

Երեկոյան ակցիայի մասնակիցների թիվը հասել է մոտ 6 հազարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել