Դանակի վրա գրված է եղել 666

Աշխարհում բավական լայն տարածում են ստացել ծիսական սպանությունները, որոնց մեծ մասն ունեն ‹‹սատանայական›› ուղղվածություն:

1993թ. ապրիլին ՌԴ Կալուգայի մարզում հայտնաբերվել են երեք հոգևորականների դիակներ: Դանակի վրա, որով կատարվել է սպանությունը, գրված է եղել 666 թիվը:

Սպանության մեջ մեղադրյալը նշել է, որ արտաքին մի ձայն ասել է իրեն, որ նա պետք է սպանի Աստծուն ծառայող հոգևորականներին:

‹‹ՀՀ Քրեական օրենսգիրքը չի նախատեսում առանձին հանցակազմ ծիսական սպանությունների համար, ուստի, կարծում ենք, ծիսական սպանությունը կարող է որակվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով, եթե բացակայում են ծանրացուցիչ կամ մեղմացուցիչ հանգամանքները:

Կարելի է ասել, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ պետության մեջ խղճի ազատության իրավունքի գործածությունը հիմք է հանդիսացել մարդու մեկ այլ իրավունքի և ազատության ոտնահարման համար››,-Իրավաբան.net- ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Իրավաբանի խոսքով` քանի դեռ խնդիրը ամբողջովին չի հատել պետական սահմանը` անհրաժեշտ է համապատասխան ռազմավարության մշակում, որում մեծ նշանակություն կտրվի անչափահասների հետ տարվող աշխատանքներին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել