Զարզանդն ու Դավիթն ինքնախոստովանական բացատրություն են տվել

Ոստիկանությունը մարտի 26-ին, ժամը 06.45-ին հայտնել էր, որ հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով: 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն և 1976 թ. ծնված Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Այսօր Զարզանդ Ն.-ն և Դավիթ Բ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և ստորագրությամբ բաց են թողնվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակյի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաև Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Ոստիկանության փոխանցմամբ` հետաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել