ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ Հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ժողովուրդ ջան, ՀՕՊ-ի (հակաօդային պաշտպանություն) հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»,-նշել է նա։
Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում, հավելել է Հովհաննիսյանը։
Խոսքը լսվող պայթյունի ձայների մասին է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), պաշտպանության միջոցառումների համախումբ հակառակորդի օդային հարձակումը կասեցնելու համար։