Նիկոլ Փաշինյանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծել է սոցիալական և նյութական աջակցության շտաբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ի որոշմամբ՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները՝ զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծվել է սոցիալական և նյութական աջակցության շտաբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Շտաբի ղեկավարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել շտաբի աշխատանքները.
2) ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել