ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան «իրականությանը չհամապատասխանող» է անվանել պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը և Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերի։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք մյուս կողմում ենք և աջակցում ենք Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք պաշտպանում ենք արդարացի կարգավորումը, մենք պաշտպանում ենք հրադադարը, մենք աջակցում ենք ռազմական գործողությունների դադարեցմանը»:
Նրա խոսքով՝ «Մոսկվան դեռևս երկխոսության պատրաստակամություն չի տեսնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից» և հույս է հայտնել, որ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը «կփոխի այդ իրավիճակը»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում մեզ համար. Ոչ այն պատճառով, որ շատ մոտ է մեր սահմաններին, այլ հիմնականում այն պատճառով, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը օտար երկրներ չեն: Սրանք օտար ժողովուրդներ չեն։ Մենք երկու երկրների հետ հատուկ հարաբերություններ ունենք», – շեշտել էնա:
«Մենք ուզում ենք, որ երկու պետություններն էլ դադարեցնեն այս սրումը», – հավելել է Նեբենզյան: