Հայաստանը և Արցախը միջազգային հանրությանն են ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի փաստեր. Վահե Էնֆիաջյան

Ազգային Ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպես Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ և Հայաստան-Բուլղարիա, Հայաստան-Տաջիկստան, Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար շարունակաբար կապ եմ պահպանում տվյալ երկրներում գործընկերներիս հետ՝ տեղեկացնելով սահմանին տիրող իրավիճակի` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ագրեսիայի մասին։

Ադրբեջանի կողմից նման գործելաոճը փաստում է, որ Ադրբեջանը` Թուրքիայի հետ միասին կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Հայաստանը և Արցախը միջազգային հանրությանն են ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի փաստեր, որոնց թվում են ցավոք, նաև մադկային կորուստներ, այդ թվում երեխաներ։
Ակնկալում եմ, որ գործընկերներս կնպաստեն միջազգային կառույցներում Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել