Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին պաշտպանելու մասին Թուրքիայի հայտարարություններին. Պեսկով

Ռուս զինվորականներն ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններին, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ ինֆորմացիան մանրամասն վերլուծում ենք, ֆիքսում միջազգային բոլոր հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր և բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվան ի՞նչ տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածության մասին։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին պաշտպանելու մասին Թուրքիայի հայտարարություններին։ «Անխոս, նման հայտարարությունները մենք չենք պաշտպանում, մենք համաձայն չենք դրանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հիշեցնելով իր ասած խոսքերը՝ «պետք չէ կրակի վրա յուղ լցնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել