Հայաստանում և Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված հայտարարության մեջ նշում է․
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է զգոնություն պահպանել և զգույշ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների պատճառով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել շփման գծի և սահմանի մոտակայքում` ներառյալ Դիլիջան ազգային պարկում հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած հատվածը և մինչև Տավուշի մարզի Վրաստանի հետ սահմանը: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։
ԱՄՆ դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ»։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից: