Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Անդրանիկ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. նոյեմբեր ամսին Երևան քաղաքում գործող «Վերնիսաժ» տոնավաճառում ոմն Վիկտորին վճարելով 100 ԱՄՆ դոլար, օգտագործելու նպատակով ձեռք է բերել ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ իր և իր կնոջ՝ Անահիտ Առաքելյանի տվյալներով լրացված ամուսնության ԱԱ 512179 սերիայի-համարի վկայական, որն էլ 2012թ. դեկտեմբերի 03-ին ներգաղթային արտոնագիր ստանալու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ներկայացնելու միջոցով օգտագործել է:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net