Սահմանադրական դատարանի նախագահի 2 թեկնածու կա․ Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր կընտրեն ՍԴ նախագահին և փոխնախագահին։

Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտնեց, որ նախագահի 2 թեկնածու կա, որից մեկն ինքնառաջադրվել, մյուսը առաջադրվել է։

Հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել է, Արման Դիլանյանին առաջադրել են, Պետրոսյանն արձագանքեց, թե մասամբ է ճիշտ:

Նա նաև անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը ևս դեմ է եղել, որ ԶԼՄ-ներին թույլ տան լուսաբանել նիստը:

«Իրականությանը չի համապատասխանում, թե ես եղել եմ դեմ լրատվամիջոցների կողմից նիստի լուսաբանմանը: Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն և անհրաժեշտությանը՝ հրապարակային դաշտում իրականացնելու հետ կապված, որևէ առարկություն չեմ ունեցել, բայց, միաժամանակ ներկայացրել եմ նաև իմ դիտարկումները, որ համավարակով պայմանավորված՝ լրագրողների ու ՍԴ անդամների, աշխատակիցների առողջության անվտանգությունը համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահովված լինի»-ասաց նա՝ ընդգծելով նաև, որ թույլ տալու դեպքում որևէ սահմանափակում չպետք է լինի, և բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է մասնակցեն:

Արևիկ Պետրոսյանը այլ մանրամասներ չհայտնեց, նիստը դեռ շարունակվում է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին ընտրեց ՍԴ 3 նոր դատավորների, Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին։ Այսպիսով, ՍԴ-ում առկա դատավորների թափուր տեղերը լրացվեցին և 9 դատավորներից մեկը պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել