Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ կազմակերպմամբ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, առցանց հարթակում տեղի է ունենում քննարկում՝ նվիրված սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգին։
Միջոցառմանը մասնակցում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը, Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանը, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը, հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը։