Իսրայելի կառավարությունը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել սեպտեմբերի 17-ից դադարեցնել դասերը դպրոցներում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Կառավարությունը հեռախոսային քվեարկության արդյունքում հաստատեց Առողջապահության նախարարության և կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային համակարգողի՝ պրոֆեսոր Ռոնի Գամզուի առաջարկությունը հինգշաբթի օրվանից ուսումնական հաստատությունները (բացառությամբ հատուկ հաստատությունների), ներառյալ դպրոցները և մանկապարտեզները փակելու վերաբերյալ՝ վարակվածների թվի զգալի աճի պատճառով»,-նշվում է հայտարարության մեջ։