Գևորգ Պետրոսյանը կարող է իր աշխատանքը չհարգել, բայց թող չփորձի այլևս ուսուցիչների և դասախոսների անունը հոլովել որպես անպատվաբեր առաքելություն․ Մակունց

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲՀԿ-ն վիրավորվել է այն հանգամանքից, որ հիշեցվել է հուժկու հանրահավաքներ սկսելու իրենց տապալված փորձը 2015թ.-ին:

Երբ քաղաքական ուժը հայտնվում է քաղաքական պայքարի առաջնագծում ոչ սեփական օրակարգով, ապա մեծ է հավանականությունը, որ իքս պահի իրեն կդավաճանեն և նա կմնա միայնակ ու կպարտվի։ Խոսքը սրա մասին է, ինչը տեղի է ունեցել 2015թ.-ին։ Իսկ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի։ Խոսքը անձնական դաշտում չէ, այլ քաղաքական պարզագույն, աքսիոմատիկ ճշմարտության մասին է։ Թե չէ որքան ցանկանում են, թող հանրահավաք անեն, թեկուզ՝ ամեն օր։
Չնայած նրան, որ իմ ճեպազրույցի ընթացքում չեմ հնչեցրել որևէ անձնական վիրավորանք, ԲՀԿ իմ գործընկեր Իվետա Տոնոյանը խնդրել է զերծ մնալ անձնական վիրավորանքներից: Եթե այդքան անպատվաբեր է ասոցացվել որոշ ուժերի հետ, ապա, առավել ևս, այդ հանգամանքը ԲՀԿ-ին պետք է ավելի շատ մտածելու տեղիք տա:
Եվս մեկ բան. եթե չեմ սխալվում, ինչպես ես, այնպես էլ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դասախոս է: Նա կարող է իր աշխատանքը չհարգել, դա իր իրավունքն է, բայց թող չփորձի այլևս ուսուցիչների և դասախոսների անունը հոլովել որպես անպատվաբեր առաքելություն:

Լիլիթ Մակունցի հայտարարությանը պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել