ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երկրում կարանտին սահմանելու հնարավորության մասին նախագիծը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթը։

Քվեարկության ընթացքում 70 պատգամավոր կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, դեմ հանդես եկավ 19 պատգամավոր: Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական ​​մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:

Բոլոր փոփոխությունները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել