Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, արտահերթ նիստ է գումարել։
Օրակարգում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքների և հարակից օրենքների փոփոխության մասին օրենքի նախագիծն է միայն։
Հարցն օրենսդիրի անդամներին ներկայացրեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։
Նախագծի ընդունմամբ կառավարությունը և ՏԻՄ-երը (տեղական ինքնակառավարման մարմիններ) հնարավորություն կունենան կիրառել նույն սահմանափակումները՝ առանց արտակարգ դրության սահմանման։
«Կառավարության կողմից կարանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է արտակարգ իրավիճակի հիմք։ Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենսդրությունը տալիս է արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն նաև համաճարակի դեպքում։ Երբ, որ ունենք այնպիսի իրավիճակ, երբ համաճարակը հանգեցրել է արտակարգ իրավիճակի, այսինքն այսօրվա covid-19-ի պայմանները ապա կառավարությունը կարող է միայն սահմանել կարանտին։ Կառավարության կողմից կարանտին սահմանելու դեպքում կարող են կիրառվել նաև հետևյալ հետևյալ միջոցառումները։ Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանք սահմանափակելու, դրանց մասնակցելու սահմանափակումներ։ Իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում։ ընդհանրացնելով հարկ է նշել, որ նախատեսված կարգավորումները ներկայացվել են սահմանադրությամբ ամրագրված որոշակիության պահանջի և երաշխիքների պահպանմամբ։ Ամրագրվել են սահմանափակվող միջոցառումների դրանց կիրառման կարգի սյուբեկտների պատասխանատվության միջոցների սյուբեկտների առանձնահատկությունները և մանրամասն շարադրված է օրենքով»,- իր ելույթում ասաց Ռաֆիկ Գրիգորյանը։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 80 կողմ, 28 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
Մանրամասները՝ տեսանյութում