Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին քաղաքապետի նոր տեղակալ կնշանակի։ Փոխքաղաքապետի նոր թեկնածուն Սերգեյ Ներսեսյանն է։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Սերգեյ Ներսեսյանին»,-նշվում է որոշման մեջ: