Երևանի ավագանու օրակարգում է Լեպսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու որոշումը

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգ է ընդգրկվել Լեպսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու որոշումը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1.Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցն անվանափոխել քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, հայ ազգի բարեկամ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ՝ «Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշվում է որոշման մեջ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Ուսուբ Բեկ Թեմուրյանը քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, հրամանատար։ Հայ-եզդիական բարեկամական կապերի ձևավորման և ամրապնդման գործում անուրանալի է 1918թ. մայիսյան հերոսամարտերի հերոս, Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկ Թեմուրյանի դերը։ Նրա և այլ երևելիների (Կոմիտաս, Դրո, Ավ. Իսահակյան, Ս. Վրացյան) անձնական կապերն ու բարեկամությունը նպաստել են մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել