Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Սրբուհի Գալյանի կենսագրությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում:

Աշխատանքային գործունեություն

2020 թ-ի սեպտեմբերի 1 – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պաշտոնից ազատվել է 2020 թվականի օգոստոսի 31-ին

06.2018-07.2019թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ

03.2016 թվականից առ այսօր – ՀՀ արդարադատության ակադեմիա, դասընթացավար

06.2015 թվականից առ այսօր – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  դասախոս

04.2015-06.2018թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

2014-2017թթ.- «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ, գործընկեր

05.2013-2015թթ.- «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության Իրավաբանական վարչության ծրագրային գործակալ

11.2012-05.2013թթ. – «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերության Իրավաբանական վարչության փորձնակ

Կրթություն

2014-2018թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

2012-2014թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ)

2008-2012թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

Այլ տեղեկություններ

Լեզուների իմացություն` hայերեն (մայրենի), անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց)

Ամուսնացած է, ունի 1 դուստր

Անկուսակցական

Գիտական ուսումնասիրության ոլորտը՝ Մարդու իրավունքներ, կոռուպցիոն հանցագործություններ, խոշտանգում, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն

Կարդացվող դասընթացներ՝ Քրեական իրավունք, կյանքի իրավունք և խոշտանգման արգելք, ընտրական հանցագործություններ, կոռուպցիոն հանցագործություններ, ապօրինի ծագում ունեցող ակտիվների հայտնաբերում և բռնագանձում

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցներին՝ 2017թ. – ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ № 2246)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել