Առողջապահության նախարարի հրամանները՝ ախտահանիչ 3 միջոցների կիրառման վերաբերյալ

Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսիի 28-ին 3 հրաման է ստորագրել ախտահանիչ 3 միջոցների կիրառման հետ կապված։

«ԲԻՆԱՐ օքսի» ախտահանիչ միջոցը նախատեսված է․

1) Սենքերում մակերեսների (հատակ, պատեր, դռներ և այլն), կոշտ գույքի, այդ թվում բարուրասեղանների, ինտերիերի և կահավորանքի պարագաների, հարթ և գորգային հատակի ծածկույթների և երեսապատման գործվածքների, սարքերի, սարքավորումների մակերեսների, այդ թվում լուսավորող և չափիչ սարքավորումների, մանրէասպան լամպերի ախտահանման, լվացման և դեզոդորացման համար, այդ թվում՝ համակցված մեկ գործողության մեջ:
2) Կուվեզների, դրանց մասերի և հարմարանքների ախտահանման համար:
3) Անէսթեզիոլոգիական սարքավորումների, նարկոզա-շնչառական սարքերի և դրանց կից համալրող հարմարանքների և մասերի (ներառյալ ռետինե խողովակները) ախտահանման համար:

4) Ձեռքային եղանակով ճաշի և խոհանոցային սպասքի ախտահանման և լվացման համար, ներառյալ մեկ գործողության մեջ համակցված:
5) Ձեռքային եղանակով լաբորատոր և դեղատնային անոթների, դրանց լվացման պարագաների ախտահանման և լվացման համար:
6) Ձեռքային եղանակով արտահագուստի, սպիտակեղենի (անհատական,անկողնային) ախտահանման համար, այդ թվում արյունով և/կամ այլ կենսաբանական արտադրություններով աղտոտված:
7) Հիվանդի խնամքի պարագաների, անջրաթափանց ներքնակերեսների (այդ թվում պոլիուրետանային ծածկույթով), անկողնային և տակդիր մոմլաթների, խաղալիքների (բացառությամբ փափուկ), մարզագույքի և մարզասարքերի, ռետինե և պոլիպրոպիլենային գորգերի, սանիտարատեխնիկական սարքավորումների (այդ թվում ակրիլային լոգարանների և լոգախցիկների, բուժական, ցեխային, հանքային, հիդրոմերսող լոգարանների) ախտահանման, լվացման համար, այդ թվում համակցված մեկ գործողության մեջ:
8) Б և В բժշկական թափոնների ախտահանման համար. մեկանգամյա բժշկական նշանակության արտադրատեսակների, այդ թվում լաբորատոր անոթների, սրվակների և ներարկիչների՝ ներարկումից հետո, ծախսված նյութերի, բամբակյա-թանզիվե անձեռոցիկների, բամբակյա խծուծների, վիրակապական նյութի, մեկանգամյա օգտագործման սպիտակեղենի, անձնակազմի ձեռնոցների, արտահագուստի, կոսմետիկական և վարսավիրական մեկանգամյա օգտագործման գործիքների՝ դրանց օգտահանումից առաջ:
9) Կենսաբանական հեղուկների (արտադրությունների) ախտահանման համար, այդ թվում արյան, արյան մակարդուկների, շիճուկի, վերնստվածքային հեղուկի, հարպտղային ջրերի, խորխի, միզա-ֆեկալ և փսխման զանգվածների, լվացման հեղուկների, այդ թվում էնդոսկոպիկ, կոկորդի ողողման և այլն:
10) Կենսաբանական արտադրությունների տարաների ախտահանման համար, այդ թվում մանկական գիշերանոթների, տականոթների, բադաձև միզանոթների:
11) Բեռնարկղերի, Б և В դասի բժշկական թափոնների հավաքման սարքավորումների և հարմարանքների լվացման, ախտահանման և դեզոդորացման համար, այդ թվում համակցված մեկ գործողության մեջ:

12) Մաքրման գույքի, սարքավորումների և նյութերի, (լաթ, մոպ, խոզանակ, դույլ, ֆլաունդեր և այլն), անհատական պաշտպանության միջոցների ախտահանման և լվացման համար:
13) Ախտահանման և լվացման համար՝ սենքերի մակերեսների և օբյեկտների, սարքավորումների մակերեսների, այդ թվում սննդամթերքի հետ շփում ունեցող, հանրային սննդի հաստատություններում, մթերային առևտրի, սպառողական շուկաների, կոմունալ և սպասարկման ոլորտի, սպորտի և հանգստի օբյեկտների, ադմինիստրատիվ և գրասենյակային հաստատություններում, կրթական հաստատություններում, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններում, մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում:
14) Մաքրության բոլոր դասերի սենքերում (А ,В, С և D) ոչ մանրէազերծ դեղերի արտադրության դեղագործական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության սենքերի և սարքավորումների ախտահանման և լվացման համար:
15) Վարսավիրանոցների, մերսման, կոսմետիկ, գեղեցկության, դաջվածքի սրահների, լվացքատների, սանթողարանների և բնակչության սպասարկման ոլորտի այլ օբյեկտների սենքերի, սարքավորումների, գործիքների, արտահագուստի ախտահանման համար:
16) Սառնարանային և սառցախցիկների, սննդամթերքի պահման սառեցման սարքերի, սառնարանային սենքերի ախտահանման համար՝ դրանց ամբողջությամբ անջատելուց, հալչելուց և նախնական լվացումից հետո, շարժական բժշկական սառնարան-պայուսակների ախտահանման համար, այդ թվում պատվաստանյութերի և դեղերի տեղափոխման և ժամանակավոր պահման:
17) Դիահերձարաններում և ախտաբանանատոմիական ծառայությունների շենքերում, դատաբժշկական փորձաքննության հաստատություններում, աճյունասափորանոցներում (կոլումբարիումներում), դիակիզարաններում, թաղման բյուրոներում և սգո ծառայություններում, շենքերում, սգո պարագաների վաճառքով զբաղվող խանութներում և այլ շենք-շինություններում, որտեղ տրամադրվում են ծիսական և թաղման ծառայություններ, մակերեսների, այդ թվում սեկցիոն սեղանների, օբյեկտների և արտադրությունների ախտահանման համար, ինչպես նաև ավտոդիակառքերի մշակման համար:
18) Բոլոր տեսակի տրանսպորտի (հասարակական, սանիտարական, մասնագիտացված, փաթեթավորված սննդամթերքի տեղափոխման տրանսպորտի), այդ տրանսպորտի հարմարանքների և սարքավորումների լվացման, ախտահանման և դեզինվազիայի համար, այդ թվում համակցված մեկ գործողության մեջ:
19) Կաշվե, կաշվի փոխարինիչներից, ռետինե, պլաստիկից և այլ պոլիմերային նյութերից կոշիկների ախտահանման համար (այդ թվում լոգանքի սանդալներ և հողաթափեր)՝ սնկային վարակի (դերմատոֆիտիայի) կանխարգելման նպատակով:
20) Ախտահանիչ պատնեշների և ախտահանիչ գորգերի լցման համար:
21) Սենքերում օդի ախտահանման համար՝ աէրոզոլային ցողացրման մեթոդով:
22) Օդափոխության և օդորակման համակարգերի մակերեսների ախտահանման համար (կենցաղային օդորակիչ, սպլիտ-համակարգեր, մուլտիզոնային սպլիտհամակարգեր, տանիքի օդորակիչներ և այլն):
23) Բորբոսով ախտահարված օբյեկտների մշակման համար և սենքերի՝ բորբոսասնկերով ախտահարման կանխարգելման նպատակով:
24) Արտաքին միջավայրի օբյեկտների, հողի, մակերեսների և այլ օբյեկտների, այդ թվում էնտերոբիոզի հարուցիչներով բաղարկված սենքերի ներսում օբյեկտների, մակերեսների, սարքերի և սարքավորումների ախտահանման և դեզինվազիայի համար:
25) Աղբահեռացման համակարգերի, աղբահավաքման սարքավորումների, տրանսպորտի և աղբահավաքատեղիների լվացման, ախտահանման և դեզոդորացման համար, այդ թվում համակցված մեկ գործողության մեջ:
26) Բժշկական կազմակերպություններում, մանկական, հանրակրթական և առողջարարական հաստատություններում, քրեակատարողական և այլ հիմնարկներում ու կազմակերպություններում հիմնական մաքրում իրականացնելու համար:
27) Սննդամթերքի արտադրությունում, հասարակական սննդի և առևտրի հիմնարկություններում սննդի համար օգտագործվող ձվերի կեղևի ախտահանման համար:
28) Կոռոզիակայուն նյութերից բժշկական արտադրատեսակների, այդ թվում էնդոսկոպների և դրանց կից գործիքների նախնական մաքրման համար:
29) Կոռոզիակայուն նյութերից բժշկական արտադրատեսակների, ներառյալ վիրաբուժական և ատամնաբուժական, այդ թվում պտտվող գործիքները, կոշտ և ճկուն էնդոսկոպները և դրանց կից գործիքները, ալգինատային և սիլիկոնային նյութերից, պոլիեթերային խեժից ատամնաբուժական արտատպվածքները, կոռոզիակայուն մետաղներից, կերամիկայից, պլաստմասից ատամնապրոթեզային կիսահումքերը, ատամնաբուժական թքարտածծիչ համակարգերի, ասպիրացիոն սարքերի, կուտակային տարաների (թքաման) ախտահանման համար՝ ձեռքային եղանակով:
30) Կոռոզիակայուն նյութերից բժշկական նշանակության արտադրատեսակների, այդ թվում պտտվող արտադրատեսակների, կոշտ և ճկուն էնդոսկոպների նախամանրէազերծման մաքրման համար (եզրափակիչ՝ էնդոսկոպների բարձր մակարդակի ախտահանումից (ԲՄԱ) առաջ), չհամակցված ախտահանման հետ՝ ձեռքային և մեքենայացված (ուլտրաձայնային մեքենաների մեջ) եղանակներով։
31) Կոռոզիակայուն նյութերից բժշկական նշանակության արտադրատեսակների (ներառյալ վիրաբուժական և ատամնաբուժական գործիքները, այդ թվում պտտվող) նախամանրէազերծման հետ համակցված ախտանման համար՝ ձեռքային եղանակով:
32) Ճկուն և կոշտ էնդոսկոպների և դրանց կից գործիքների նախամանրէազերծման (եզրափակիչ՝ էնդոսկոպների ԲՄԱ-ից առաջ) հետ համակցված ախտահանման համար՝ ձեռքային եղանակով:
33) Էնդոսկոպների և դրանց կից գործիքների ԲՄԱ համար ձեռքային եղանակով:
34) Կոռոզիակայուն նյութերից բժշկական նշանակության արտադրատեսակների (ներառյալ վիրաբուժական և ատամնաբուժական գործիքները, կոշտ և ճկուն էնդոսկոպները, դրանց կից գործիքները) մանրէազերծման համար՝ ձեռքային եղանակով:

«ԲԻՆԱՐ օքսի» ախտահանիչ միջոցը միջոցի կիրառման և այլ մանրամասներ՝ այստեղ։

«Դիասեպտիկ 70» մակերեսների արագ ախտահանման ախտահանիչ միջոցը նախատեսված է․

բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), տարբեր ուղղվածության հիմնարկներում և հաստատություններում, այդ թվում կենցաղում, որպես միջոց տարբեր օբյեկտների և ոչ մեծ մակերեսներով մակերևույթների արագ ախտահանման համար, այդ թվում.

1) Կոշտ և փափուկ գույքի, այդ թվում վինիլիսկաշվով երեսապատված, գործողությունների, բժշկական, բարուրասեղանների, սեկցիոն սեղանների, կահավորանքի պարագաների, լուսավորող սարքավորումների և սարքերի, մանրէասպան լամպերի, բժշկական սարքերի և սարքավորումների մակերեսների (այդ թվում կուվեզների, արհեստական շնչառության սարքերի, անեսթեզիոլոգիական սարքերի, օպտիկական սարքերի, մամոգրաֆների, ֆոնենդոսկոպների, ախտորոշիչ սարքավորումների, այդ թվում ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ), տվիչների և գլխադիրների, կարդիոէլեկտրոդների), ֆիզիոթերապևտիկ սարքավորման, բարոխցերի, գինեկոլոգիական բազկաթոռների, բազկաթոռների գլխակալների և արմնկակալների, սայլակների, պատգարակների, հենակների, դռների և պատուհանների բռնակների, բազրիքների, անջատիչների, շերտավարագույրների, դեկորատիվ պանելների (էկրան), ջեռուցման համակարգի խողովակաշարերի վրա և այլն,
2) Բժշկական նշանակության արտադրատեսակների, այդ թվում ատամնաբուժական գլխադիրներ և ատամնաբուժական նյութեր (ատամնապրոթեզային կիսահումքեր, ալգինատային, սիլիկոնային, պոլիեթերային արտատպվածքներ),
3) Հոգնայի գլխադիրների,
4) Ասեպտիկ պայմանների պահպանում պահանջող տարբեր ուղղվածության հաստատությունների և կազմակերպությունների աշխատողների կրած ձեռնոցների, կրած և կենսաբանական արտադրություններով, այդ թվում արյունով, աղտոտված ձեռնոցների՝ դրանց օգտահանումից առաջ,
5) Կլինիկա-ախտորոշիչ, մանրէաբանական և այլ լաբորատորիաների սարքավորումներ,
6) Իմերսիոն յուղերից ու ներկերից մանրադիտակների առարկայական ապակիների մաքրման համար,
7) Տարբեր ուղղվածության կազմակերպությունների սարքավորումների մակերեսների,
8) Հիվանդի խնամքի պարագաների, պոլիուրետանային ծածկույթով ներքնակների, ջերմաչափերի,
9) Պլաստիկից, ապակյա, մետաղյա խաղալիքների,
10) Ռետինե, պլաստիկե, պոլիպրոպիլենային գորգերի,
11) Կաշվե, կաշվի փոխարինիչներից կոշիկների, ռետինե և պոլիմերային հողաթափերի ներքին մակերեսների՝ սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով,
12) Սանիտարա-տեխնիկական սարքավորման (այդ թվում ջրմուղի ծորակների, դռների բռնակների և փականների, իջեցման բռնակների և այլ մակերեսների, որոնց մարդիկ ձեռքով դիպչում են զուգարանից օգտվելու ժամանակ),
13) Մարզագույքի, այդ թվում սպորտով զբաղվելու գորգերի,
14) Հեռախոսափողի և օրգտեխնիկայի արտաքին մակերեսների (բացառությամբ հեղուկ-բյուրեղային՝ LCD (Liquid Cristal Display) մոնիտորները և էկրանները), հաշվիչդրամային սարքավորումների, բացառությամբ LCD էկրանների մակերեսները, տարբեր այլ շփումային մակերեսների,
15) Տրանսպորտային միջոցների, այդ թվում շտապ և անետաձգելի բուժօգնության, սանիտարական տրանսպորտի, փաթեթավորված և չփաթեթավորված սննդամթերքի տեղափոխման, հանրային և բեռնատար տրանսպորտի, կենդանիների տեղափոխման տրանսպորտի, տրանսպորտային ենթակառուցվածքների (ուղևորների նստելատեղեր, այդ թվում խավ ունեցող գործվածքով երեսապատված նստելատեղեր, խորշեր, բեռների դարակներ, բազրիքներ, սենքի հատակ և պատեր (մինչև 10 մ 2 մակերեսով), դարակներ և դարակաշարեր և այլն) դժվարհասանելի, միջին և փոքրածավալ մակերեսների,
16) Արևայրուքի (սոլյարիի) խցիկների, ներառյալ լամպերը, ոչշփումային մերսման, հիդրո- և բալնեոթերապիայի լոգարանների, ՍՊԱ-պատիճների, գալվանական լոգարանների մակերեսների և այլն,
17) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների սենքերում մակերեսների. կոշտ և փափուկ գույքի, մերսման և կոսմետոլոգիական թախտերի, բազկաթոռների, պահարանների, սայլակների, ապարատային կոսմետոլոգիայի սարքավորումների (ֆոտոթերապիայի, դաջվածքների լազերային հեռացման, մաշկի ռադիոհաճախականության լիֆտինգի, հարվածա-ալիքային թերապիայի, վակուումաանիվային մերսման, կավիտացիայի, լազերային մազահեռացման և այլն), մատնահարդարման և ոտնահարդարման գործիքների (խարտոց, կրունկների մաքրման էլեկտրական և ձեռքի սարքեր), վարսահարդարման պարագաներ և սարքեր (այդ թվում սանր, ածելի, տրիմմեր),
18) Մակերեսների և օբյեկտների, այդ թվում հանրային սննդի, սննդի և վերամշակման արդյունաբերության, պարենային առևտրի կազմակերպությունների արտադրական սենքերում. կոշտ գույքի, տեխնոլոգիական և կշռման սարքավորումների, արտադրական սեղանների, փաթեթավորման գծերի և չափածրարման ագրեգատների, սննդամթերքի կտրատման սարքերի, այդ թվում հացի կտրատման սարքերի, սայլակների, փոխակրիչների, սառնարանային և սառցարանային սարքավորումների, դեֆրոստերների, գույքի, այդ թվում մասնատման, սկուտեղների, տեփուրների, դարակաշարերի, ցուցափեղկերի, վաճառասեղանների և այլն,
19) Ջերմոցների և ջերմատների արտաքին և ներքին մակերեսների, այգեգործական գույքի,
20) Կրոնապաշտական պարագաների և պատկանելությունների, աղոթքի սենքերում եկեղեցական իրերի, այդ թվում բժշկական կազմակերպություններին կից,
21) Աղբահավաքման տեղերի (բաք, դույլ՝ թափոնների հեռացումից հետո) և փոքր ծավալով մետաղյա ու պլաստիկե աղբահավաքման պարագաների ախտահանման, մաքրման և դեզոդորացման համար,
22) Բորբոսով ախտահարված օբյեկտների մշակման համար,
23) Հիմնական մաքրում իրականացնելու համար,
24) Մակերեսների ախտահանման նպատակով հատուկ դիսպենսերների մեջ ոչ գործվածքային չոր անձեռոցիկների տոգորման համար,
25) Շտապօգնության մեքենաները ապահովելու համար:

«Դիասեպտիկ 70» մակերեսների արագ ախտահանման ախտահանիչ միջոցի կիրառման և այլ մանրամասներ՝ այստեղ։

«Դիասեպտիկ 70» մաշկային հականեխիչ ախտահանիչ միջոցը նախատեսված է․

բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն), տարբեր ուղղվածության հիմնարկներում և հաստատություններում, այդ թվում կենցաղում, որպես մաշկային հականեխիչ.

1) Բուժանձնակազմի, պացիենտների և կազմակերպությունների ու տարբեր ուղղվածության հաստատությունների աշխատողների, 10 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակ բնակչության կենցաղում ձեռքերի հիգիենիկ մշակման համար: Ձեռքերի հիգիենիկ մշակումն իրականացնում են պացիենտի հետ անմիջական շփման ժամանակ, այդ թվում նրա խնամքի հետ կապված տարբեր գործողությունների իրականացումից առաջ, պացիենտի չվնասված մաշկի, օրգանիզմի կենսաբանական հեղուկների և արտադրությունների, լորձաթաղանթների, վիրակապերի հետ շփումից հետո, պացիենտի անմիջական հարևանությամբ գտնվող բժշկական սարքավորումների և այլ օբյեկտների հետ շփումից հետո, թարախային բորբոքային պրոցեսներով պացիենտների բուժումից հետո, աղտոտված մակերեսների և սարքավորումների հետ յուրաքանչյուր շփումից հետո, բժշկական ձեռնոց հագնելուց առաջ և դրանք հանելուց հետո, թույլ իմունիտետ ունեցող պացիենտին խնամելուց առաջ կամ հիվանդասենյակներում համայցներ իրականացնելու ժամանակ (երբ յուրաքանչյուր հիվանդին զննելուց հետո ձեռքերը լվանալու հնարավորություն չկա), ինվազիվ գործողություններ, փոքր վիրաբուժական միջամտություններ իրականացնելուց, վերքի կամ կաթետերի խնամքից առաջ և հետո, սննդային հումքի և սննդամթերքի հետ շփումից առաջ և հետո դրանց արտադրության և մշակման ժամանակ, թղթադրամների և մետաղադրամների հետ շփման ժամանակ, տարբեր հասարակական վայրեր այցելելու ժամանակ և հետո տարբեր շփումային մակերեսների հետ շփման ժամանակ, ցանկացած այլ իրավիճակներում, այդ թվում, երբ հնարավոր չէ լվացվել օճառով:
2) Բժշկական կազմակերպություններում վիրաբույժների և վիրաբուժական միջամտությունների, լուրջ ինվազիվ միջամտությունների, ծննդաբերության, մագիստրալ անոթների կաթետերավորման իրականացմանը մասնակցող բոլոր անձանց ձեռքերի մշակման համար,
3) Բժշկական կազմակերպություններում դոնորների արմնկային ծալքի մշակման համար,
4) Բժշկական կազմակերպությունում վիրաբուժական միջամտությունից և մաշկի ամբողջականության խախտմամբ այլ գործողություններից (պունկցիա, բիոպսիա) առաջ պացիենտների վիրահատական դաշտի մաշկի մշակման համար,
5) Բժշկական կազմակերպություններում, հաստատություններում, հիմնարկներում և օբյեկտներում, բնակչության կողմից՝ կենցաղում, ենթամաշկային, միջմկանային, ներերակային ներարկումներ իրականացնելուց կամ արյուն վերցնելուց առաջ պացիենտի ներարկային դաշտի մաշկի մշակման համար,
6) Կենցաղում ոտնաթաթի մշակման համար, այդ թվում 10 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակ բնակչության,
7) Բժշկական կազմակերպություններում, բնակչության կողմից կենցաղում պացիենտի խնամքի ժամանակ մաշկի մասնակի սանիտարական մշակման համար:

«Դիասեպտիկ 70» մակերեսների արագ ախտահանման ախտահանիչ միջոցի կիրառման և այլ մանրամասներ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել