Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

«Զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է  նախորոշված շրջանները:   Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ներկայացրել է մարտական առաջադրանքները, դրանց կատարման ժամանակացույցը և հրահանգավորել է զինծառայողներին»,- ասված է հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել