«Ձյունիկի» շենքը նորից չեն կարողացել ամբողջությամբ պայթեցնել

Oգոստոսի 24-ին շարունակվել են «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման աշխատանքները՝ արդեն 4-րդ անգամ։ Այս անգամ հաջողվել է շենքը փլուզել մասնակիորեն, պայթեցումից որոշ ժամանակ անց շենքի մի մասը քանդվել է։

Պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներն իրականացնում է «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ն։

Պայթեցման եղանակով շենքի փլուզման առաջին փորձն արվել էր հուլիսի 8-ին։

ժամը 15։30-16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը սահմանափակված էր։

2019-ի օգոստոսի 19-ին «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքում հրդեհ էր բռնկվել, որն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն 7 օր անց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել