Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1 տոկոսը․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Անտառների կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը շրջակա միջավայրի նախարարության գործառույթների գերակա ուղղություններն են և չափազանց կարևոր մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։

Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։

Այս պահին Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է 332332 հա, ինչը երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ն է։

Արդեն իրականացված և նախաձեռնվող աշխատանքների մասին՝ տեսանյութում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել