Յուլյա Տիմոշենկոն վարակվել է COVID-19-ով և ծանր վիճակում հոսպիտալացվել

Ուկրաինայի նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, ցավոք սրտի, դա ճիշտ է: Թեստը ցույց տվեց, որ Յուլիա Վլադիմիրովնան վարակվել է: Վիճակը գնահատվում է որպես լուրջ: Ջերմաստիճանը մինչև 39»,-նշել է Սորոկան:

Նա հոսպիտալացվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել