Ընդդիմության հանրահավաքից առաջ ռազմական տեխնիկա է ժամանում Մինսկի կենտրոն։ Այս մասին հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով ականատեսներին։ Մոգիլյովսկայա մետրոյի կայարանում դիտվել է ռազմական բեռնատարների սյուն:
Հաղորդվում է նաև, որ մայրաքաղաքի մերձակա որոշ բնակավայրերի մայրուղիներում «Ֆիլտր» գործողություն է իրականացվում: Իրավապահները հետաքրքրվում են, թե քաղաքացիներն ուր և ինչ նպատակով են երթևեկում:
Շաբաթ երեկոյան Անկախության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հավաք, որին չեն միջամտել ո՛չ ոստիկանությունը, ո՛չ զինվորականները:
«Մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է և վերահսկելի, կապված ընդդիմության պլանավորված հավաքի հետ, ձեռնարկվում են ուժեղացված անվտանգության միջոցառումներ», – ասում է Օլգա Չեմոդանովան, հանրապետության ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Այսօր մի շարք քաղաքներում սպասվում են նաև զանգվածային ցույցեր ՝ ի աջակցություն գործող նախագահի: