Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է հրապարակել և հայտնել, որ մահացել է իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը։

Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարությանը։

«Ծանր սրտով հաղորդում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ կյանքից հեռացել է: Նա պարզապես իմ եղբայրը չէր, այլ լավագույն ընկերը: Ես իր կարիքը շատ կզգամ, սակայն մենք դեռ կհանդիպենք»,- նշում է Թրամփն իր հայտարարության մեջ:

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Թրամփը այցելել է իր կրտսեր եղբորը, որն այդ ժամանակ Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

NBC հեռուստատեսությունը ավելի վաղ հայտնել էր, որ 71-ամյա Ռոբերտ Թրամփը հոսպիտալացվել է ծանր հիվանդության պատճառով: Աղբյուրները չեն ասել, թե կոնկրետ առողջական ինչ խնդիրներ է նա ունեցել: Թրամփն իր հերթին ասել էր, որ Ռոբերտն անցնում է «դժվար ժամանակների միջով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել