Մահացած երեխայի համար կաթ կուզե՞ն․ Սուսաննա Բեգլարյանը կարծում է՝ իր երեխայի գողացել են

ԱՄՆ-ում բնակվող Սուսաննա Բեգլարյանը 1975 թվականի սեպտեմբերին 17-ին ծննդաբերել է  Թիվ 1 ծննդատանը, տղա է ծնվել։ Իրավաբան.net-ի հետ զրույցում նա պատմեց, որ երեխան առողջ է ծնվել, սակայն նա չի կարողացել երեխային կերակրել։

«Բժիշկը ասաց՝ խնդիր չկա, այլ մայրերի կաթից էին կերակրում։ Սեպտեմբերի 21-ին՝ առավոտյան, նորից կաթ տարա։ Բաժակով մայրերից խնդրում տանում էի երեխայի մոտ։ Երեխան գտնվում էր հատուկ խցիկում (կուվեզ)։ Կաթը տվեցի, դուրս եկա, մի քանի րոպե էր անցել, ինձ հետ կանչեցին։ Ներս չէին թողնում, ես դռան մոտից էի տեսնում երեխային։ Ասացին՝ Ձեր երեխան մահացել է։  Զարմացա, ասացի՝ ինչու եք կաթ ուզել, եթե մահացել է։ Երբ խնդրեցի, որ ցույց տան երեխային, ասացին, որ շտապ օգնության մեքենայով տարան»,-նշում է Սուսաննան։

Մինչ օրս նա չի հավատում, որ երեխան մահացել է. «Իմ երեխուն գողացան»,-նշում է նա։

1977-ին Սուսաննա Բեգլարյանը 2-րդ երեխային է ունեցել, սակայն կրկին ասել են, որ մահացել է։ Տարիներ հետո նա ցանկացել է իր բժշկական թերթիկի հետ ծանոթանալ, սակայն նշել են, որ արխիվը մեկ այրվել է, մեկ «ջուր է տարել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել