«Զվարթնոց» օդանվակայանից առաջին ինքնաթիռն է մեկնում Բեյրութ

«Զվարթնոց» օդանվակայանից առաջին ինքնաթիռն է մեկնում Բեյրութ` օգնություն հասցնելու հուժկու պայթյունից տուժած քաղաքին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը օգոստոսի 8-12-ը ներառյալ կգործուղվեն Լիբանանի Հանրապետություն (քաղաք Բեյրութ)՝ հումանիտար բեռն ուղեկցելու, հայ համայնքի ընդհանուր իրավիճակին, խնդիրներին ծանոթանալու, համայնքային կառույցների, հոգևոր շրջանակների հետ հանդիպելու, կարիքները գնահատելու և անհրաժեշտ աջակցության ուղիները մշակելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել