Դիմակի կրման վերաբերյալ որևէ սահմանափակում չի հանվել

Պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 25-ի որոշումը, որով սահմանվել է, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր, դեռ ուժի մեջ է։ Դիմակի վերաբերյալ սահմանափակումներից դեռ որևէ մեկը չի հանվել։

Իրավաբան․net-ը հիշեցնում է, թե որ դեպքերում է պարտադիր դիմակի կրումը։

  • Փակ և բաց վայրերում,
  • Տրանսպորտային միջոցներում, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր,
  • Հանրային տրանսպորոտում պարտադիր է ոչ միայն դիմակի, այլ ձեռնոցի կրումը,
  • Պարտադիր է կանգառում դիմակ կրելը,
  • Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով կրում են դիմակ,
  • Առևտրի կենտրոններում, շուկաներում, կրպակներում և խանութներում։

3-4 ժամը մեկ դիմակները պետք է փոխվեն։

Օգոստոսի 5-ին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ որոշ սահմանափակումներ կհանվեն։ Նրա խոսքով՝ վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չնայած վարակվածության ցուցանիշը նվազել է, սակայն զգոնությունը թուլացնել պետք չէ։ Կարևոր է պահպանել հակահամաճարակային կանոնները․ լվանալ ձեռքերը, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել