Պարտադիր զինծառայությունից տարկետման կարգի հետ կապված փոփոխություն է կատարվում․ Արայիկ Հարությունյան

Կառավարությունը օգոստոսի 6-ին որոշում ընդունեց փոփոխություն կատարել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգում։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Փոփոխության համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի իրենց ուսումը շարունակելու աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում և ստանալու որակյալ կրթություն, ինչպես նաև կկարգավորվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին՝ ՀՀ կառավարության որոշման նախագծում ընդգրկելու հարցը:

«Այս փոփոխությամբ նաև հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից հետո»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ այլևս այլ հիմքով տարկետում ստացած քաղաքացիներն իրենց տարկետման ավարտից հետո նոր տարկետման համար ևս մեկ անգամ դիմելու անհրաժեշտություն չեն ունենա, եթե հանձնաժողովի կողմից արդեն ստացել են դրական եզրակացությունը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել