Կենսաթոշակների վճարման կարգում փոփոխություններ են կատարվել

2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։ Այս մասին օրենքը Ազգային ժողովը ընդունեց ամառային նստաշրջանի ընթացքում։ Բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով։

1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում կենսաթոշակի անկանխիկ վճարումները կսկսվեն կատարվել 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:

Մինչև 2021 թ.-ի հունվարի 1-ը նշանակված և կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստի» միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը։ Կենսաթոշակառուին 6 ամիս ժամկետ կտրվի։

Սակայն օրենքից կան բացառություններ։

Մանրամասները՝ տեսանյութից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել