Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 27-ին, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարիների ընթացքում»։