Աշխարհում ավելի քան 15 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Չորեքշաբթի օրը աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը գերազանցել է 15 միլիոնը: Այս մասին են վկայում ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները։

Ըստ կազմակերպության տվյալների, կորոնավիրուսով վարակվել է 15,000,424 մարդ, որոնցից 617.832-ը մահացել է: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է (3.915.780), որին հաջորդում է Բրազիլիան (2,159,654) և Հնդկաստանը (1.193.078):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել