Ամերիկահայ հայտնի մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյան-Ուեսթը Ինսթագրամի իր էջում գրառում է արել՝ ի աջակցություն Հայաստանի։
«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին։ Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրում վերջին սրացման ընթացքում սահմանին են։ Ես կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումները համավարակի այս՝ արդեն իսկ բարդ պայմաններում։
Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը։ Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,-նշել է նա։