Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատության է ենթարկել երկրի ԱԳՆ աշխատանքը վերջին օրերին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ի իրադարձություններին։ Դիմելով վարչապետ Ալի Ասադովին, Ալիևը ասել է․ «Ինչո՞վ էր զբաղված ԱԳ նախարարը, ո՞ւր էր։ Մենք աշխատանքի էինք․․․ ես չէի կարողանում գտնել ԱԳ նախարարին։ Հարցրեցի վարչապետին՝ ուր է։ Նա էլ քեզ ի՞նչ ասաց, ասա»։
Վերջինս պատասխանել է, որ Մամեդյարովն ասել է, թե տնից է աշխատում․ «Ես զանգեցի նրան, ասացի նրան՝ ժամերով ներկայացնի, թե որտեղ է եղել։ Ես նրան հանձնարարականներ եմ տվել և նշել, որ այդպես չի կարելի։ Մենք բոլորս աշխատանքի ենք։ Ես հարցրեցի՝ ինչու է նա տնից աշխատում, Դուք պետք է աշխատանքի գաք», – ասել է Ասադովը։
Ըստ Ալիևի՝ Մամեդյարովը պիտի ՀՀ հետ պայմանավորվեր Ղարաբաղի հարցով, բայց չի կատարել առաջադրանքը։
«ՀՀ վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է՝ և վերջ»։ Սրան ես եմ պատասխանում։ ԱԳՆ-ն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է։ Ես չեմ լսել, ժողովուրդը չի լսել։ Առաջին հերթին՝ ո՞վ պետք է արձագանքեր․ ԱԳՆ-ն։ Ես ասել եմ՝ Հայաստանի հետ գործակցություն չի լինի, քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա», – ընդգծել է Ալիևը։
Նշենք, որ ավելի վաղ Հանրապետության նախագահի ռեֆերենտ Վարուժան Գեղամյանը հայտնել էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել։