Ոստիկանությունից հայտնում են, որ ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:
Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը:
Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11-ից 12-ը, ծնողները իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով` Armenian Police հասցեով, դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: