Տիգրան Ավինյանը՝ պատվաստանյութի ձեռքբերման մասին

ԱԺ հատուկ նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ պատվաստանյութի ձեռքբերման հետ կապվված քննարկումներ արդեն սկսվել են։

«Այս պահի դրությամբ աշխարհում մշակվում է նմանատիպ 200 պատվաստանյութ, որոնք թեստավորման փուլերի բոլոր անցկացման և հաստատման դեպքում հասանելի կլինեն երկրների համար։ Մեր նախարարությունը նույնպես բանակցություններ է վարում տարբեր ընկերությունների հետ։ Նոր զարգացումների դեպքում կտեղեկացնենք»,-նշեց պարետը։

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել